Լուկաշենկոն Ղարաբաղը քննարկել է Իլհամ Ալիևի և Փաշինյանի հետ

14:59   01 Հոկտեմբեր 2020    254

Հոկտեմբերի 1-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Այս մասին հայտարարել է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունը, հաղորդում է Hayatsk.info-ն:

Ըստ հաղորդագրության, հեռախոսազրույցի հիմնական թեման եղել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:

Քննարկվել են նաև երկկողմ հարաբերությունների զարգացման, առևտրատնտեսական համագործակցության և այլ արդիական հարցեր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լուկաշենկո   Ղարաբաղ  


Վերնագիրի այլ պիտակները