Ադրբեջանական բանակը հարվածում է միայն ռազմական օբյեկտներին

15:30   01 Հոկտեմբեր 2020    273

Հայկական կողմը հերթական կեղծ տեղեկությունն է տարածել Ադրբեջանի բանակի կողմից Հադրութ և Խոջավենդ բնակավայրերում խաղաղ բնակչության գնդակոծման մասին:

Այս մասին Hayatsk.info-ին հայտնել են Պաշտպանության նախարարությունից:

«Եվս մեկ անգամ հայտարարում ենք որ, ի տարբերություն հայկական բանակի, ադրբեջանական բանակը հարվածներ է հասցնում ոչ թե խաղաղ բնակչությանը, այլ միայն ռազմական օբյեկտներին: Մեր ստորաբաժանումները հարվածել են հակառակորդի կողմից գրավված Հադրութ բնակավայրում գտնվող հայկական զինված ուժերի 18-րդ մոտոհրաձգային դիվիզիայի շտաբի վրա, դրան ենթակա 1-ին մոտոհրաձգային գնդի ենթակառուցվածքների և Խոջավենդում գտնվող 3-րդ մոտոհրաձգային գնդի շտաբների վրա», - ասված է հաղորդագրության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները