Սաակաշվիլին զրկվել է ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից. Արայիկ Հարությունյան

15:41   01 Հոկտեմբեր 2020    280

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին զրկվել է Երեւանի պետական համալսարանի պատվավոր դոկտորի կոչումից:

Այս մասին հայտարարել է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, հայտնում է Hayatsk.info-ն:

Ավելի վաղ Սաակաշվիլին Ֆեյսբուքում գրել էր, որ իր դիրքորոշումը հիմնված է տարածքային ամբողջականության սկզբունքի վրա ՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի ինքնիշխան տարածք է:

«Երեւանի պետական համալսարանի գիտական խորհուրդը միաձայն քվեարկեց Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին պատվավոր դոկտորի կոչումից զրկելու մասին», - ասաց Հարությունյանը գրել է Facebook–ի իր էջում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Սաակաշվիլի  


Վերնագիրի այլ պիտակները