Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների հայտարարությունը` Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ

16:37   01 Հոկտեմբեր 2020    242

Hayatsk.info-ի փոխանցմամբ, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը, որոնք ներկայացնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, ամենախիստ կերպով դատապարտում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծում տեղի ունեցող բռնության սրումը, հաղորդում է Կրեմլի կայքը:

«Մենք սգում ենք զոհերի համար և ցավակցում զոհերի և վիրավորների ընտանիքներին:

Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները մասնակցող կողմերի զինված ուժերի միջև:

Մենք նաև կոչ ենք անում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին անհապաղ բարեխղճորեն ստանձնել իրենց պարտավորությունները և առանց նախապայմանների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ, վերսկսել բանակցությունները կարգավորման էության շուրջ», - ասվում է հայտարարության տեքստում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան   ԱՄՆ   Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները