Ռուսաստանը եւ Մալթան արձանագրություն են ստորագրել հարկային համաձայնագրի փոփոխության մասին

17:08   01 Հոկտեմբեր 2020    242

Ռուսաստանը եւ Մալթան արձանագրություն են ստորագրել կրկնակի հարկումից խուսափելու շուրջ համաձայնագրի փոփոխության մասին, ասվում Է ՌԴ ֆինանսների նախարարության հաղորդագրության մեջ:

«Հոկտեմբերի 1-ին կայացել Է արձանագրության ստորագրում Ռուսաստանի եւ Մալթայի միջեւ կրկնակի հարկումից խուսափելու շուրջ համաձայնագրում փոփոխություններ մտցնելու վերաբերյալ՝ եկամուտների աղբյուրից մինչեւ 15 տոկոս հարկի ավելացման մասով՝ շահութաբաժինների եւ տոկոսների տեսքով»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Ռուսական կողմից փաստաթուղթն ստորագրել Է պետքարտուղար-ֆինանսների փոխնախարար Ալեքսեյ Սազանովը, Մալթայի կողմից՝ Ռուսաստանում հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պիեռ Կլայվ Աջուսը: Նշվում Է, որ արձանագրության վավերացումը պետք Է կայանա մինչեւ ընթացիկ տարվա վերջը, որպեսզի դրա դրույթները սկսեն կիրառվել 2021 թվականի հունվարի 1-ից: Ավելի վաղ նմանօրինակ արձանագրություն Էր ստորագրվել Կիպրոսի հետ, փաստաթղթով որոշվել Է այն բացառությունների ցուցակը, որոնց համաձայն, արտոնյալ ռեժիմ կկիրառվի եկամուտների նկատմամբ՝ դիվիդենտների եւ տոկոսների տեսքով:

«Բացառությունները նախատեսված են ինստիտուցիոնալ ներդրումների համար, ինչպես նաեւ այն հանրային ընկերությունների համար, որոնց բաժնետոմսերի առնվազն 15 տոկոսը գտնվում Է ազատ շրջանառության մեջ, եւ որոնք ունեն ընկերությունների կապիտալի առնվազն 15 տոկոսը՝ նշված եկամուտները վճարելով տարվա ընթացքում: Այդպիսի եկամուտների համար հարկադրույքը սահմանվում Է 5 տոկոսի չափով»,-ավելացվում Է հաղորդագրության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները