Լիբանանն ու Իսրայելը պայմանավորվել են ԱՄՆ միջնորդությամբ բանակցություններ սկսելու ժամկետների շուրջ

18:03   01 Հոկտեմբեր 2020    253

Լիբանանն ու Իսրայելը պայմանավորվել են ԱՄՆ միջնորդությամբ բանակցություններ սկսելու ժամկետների շուրջ, հաղորդում է Reuters-ը:

Լիբանանն ու Իսրայելը դեռեւս գտնվում են պատերազմական դրության մեջ, Վաշինգտոնը միջնորդ է հանդիսացել բանակցությունների սեղանի շուրջ կողմերին նստեցնելու հարցում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Լիբանանի խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերին հայտարարել է, որ բանակցությունների շրջանակները համաձայնեցվել են մինչ այն պահը, երբ ԱՄՆ-ը պատժամիջոցներ սահմանեց իր աջակիցներից մեկի նկատմամբ՝ Հեզբոլլահին ֆինանսական աջակցություն տրամադրելու կոռուպցիայի մեջ մեղադրանքով:

Իսրայելի էներգետիկայի նախարարը պնդել է, որ կողմերը բանակցություններ կանցկացնեն ԱՄՆ-ի միջնորդությամբ:

«Դա ոչ թե վերջնական, այլ շրջանակային համաձայնագիր է»,-ասել է Բերին:

Լիբանանի քաղաքական կուրսի փոփոխություն տեղի ունեցավ, երբ երկիրը բախվեց լուրջ ճգնաժամի հետ: Ճգնաժամը նաեւ խորացավ օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում պայթյունից հետո:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լիբանան   Իսրայել  


Վերնագիրի այլ պիտակները