Չեխիայի վարչապետը ԵՄ առաջնորդներին կոչ է արել քննարկել համավարակի ընթացքում համագործակցության մեջ առկա խնդիրները

18:48   01 Հոկտեմբեր 2020    258

Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը ԵՄ առաջնորդներին կոչ է արել քննարկել COVID-19 համավարակի ընթացքում համագործակցության մեջ առկա խնդիրները, փոխանցում է Reuters-ը։

Նրան խոսքով՝ ԵՄ առաջնորդները, որոնք հոկտեմբերի 1-ին գագաթնաժողովի են մասնակցում, մոռացել են օրակարգի մեջ ներառել ամենակարեւոր թեման՝ COVID-19 համավարակը։ Նա նշել է, որ համաճարակաբանների եւ առողջապահության նախարարների միջեւ համագործակցություն չի գործում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Հիմա մեր երկիրը բախվում է երկրորդ ալիքին։ Առաջին ալիքի ժամանակ մենք լավագույններից մեկն էինք, բայց հիմա, իհարկե, այլ իրավիճակում ենք, իսկ մենք այլեւս չենք ցանկանում տնտեսությունը փակել»,- ասել է նա գագաթնաժողովին մասնակցելու համար Բրյուսել ժամանելուն պես։

Hayatsk.info

Հեշթեգներ: Չեխիա  


Վերնագիրի այլ պիտակները