Մենք անտարբեր չենք այն ամենի հանդեպ, ինչ տեղի է ունենում տարածաշրջանում և վստահ ենք, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա. Զախարովա

19:06   01 Հոկտեմբեր 2020    241

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հոկտեմբերի մեկին կայացած ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Ղարաբաղում տիրող իրավիճակին:

«Լրջորեն մտահոգված ենք սեպտեմբերի 27-ից շարունակվող լարվածությամբ: Հարվածների փոխանակման արդյունքում զգալի ավերածություններ են տեղի ունենում ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական կառույցներում: Երկու կողմերից էլ կան բազմաթիվ զոհեր, այդ թվում և խաղաղ բնակչության շարքում: Կողմերին կոչ ենք անում առավելագույն զսպվածություն դրսևորել, վերջ դնել արյունահեղությանը, ցավակցում ենք զոհերի և վիրավորների հարազատներին:

Ռուսաստանի Դաշնությանը Ադրբեջանի և Հայաստանի հետ կապում են բազմակող հարաբերություններ: Ռուսաստանում բնակվում են մեծաթիվ ադրբեջանական և հայկական համայնքներ: Մենք անտարբեր չենք այն ամենի հանդեպ, ինչ տեղի է ունենում տարածաշրջանում և վստահ ենք, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա:

Տարածաշրջանային խնդիրների լուծումը բացառապես քաղաքական դաշտում է գտնվում: Ռուսաստանը ինչպես ազգային մակարդակով, այնպես էլ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ մարտական բախումների առաջին իսկ ժամերից հետևողականորեն ջանքեր է գործադրում՝ ուղղված անհապաղ հրադադարի հաստատմանն ու բանակցությունների վերականգնմանը»,- հայտարարել է Զախարովան, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Զախարովա  


Վերնագիրի այլ պիտակները