Աշխարհում COVID-19-ից մահացածների թիվը գերազանցել է 1,11 միլիոնը

19:17   01 Հոկտեմբեր 2020    257

Աշխարհում կորոնավիրուսային պանդեմիայի սկզբից ի վեր վարակվածների թիվը հասել է 33 832 124-ի, հայտնում է Ջոնս Հոփկինսի համալսարանը:

Վարակի զոհերի թիվն աշխարհում հասել է 1 011 282-ի: Ապաքինվել է 23.5 միլիոն մարդ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Վարակակիրների թվով առաջատար են Միացյալ Նահանգները, Հնդկաստանը և Բրազիլիան:

ԱՄՆ-ում հայտնաբերվել է վարակի ընդհանուր առմամբ 7 261 002 դեպք, մահացել է 206 799-ը, ապաքինվել է ավելի քան 2,8 միլիոն մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: COVID-19  


Վերնագիրի այլ պիտակները