Մոսկվան և Վաշինգտոնը երկխոսում են Լեռնային Ղարաբաղի հարցով․ Սերգեյ Ռյաբկով

19:33   01 Հոկտեմբեր 2020    220

Մոսկվան կարծում է, որ Վաշինգտոնի հետ երկկողմանի բանակցությունները կօգնեն լուծում գտնել Լեռնային Ղարաբաղում այժմ ընթացող մտահոգիչ իրադրության հարցում։

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։ Հայտնում է Tass.ru-ն։

Ռյաբկովը նշել է, որ ՌԴ-ն և ԱՄՆ-ն ակտիվ կապ են պահում այս հարցի հետ կապված․ «Կարծում ենք՝ այդ աշխատանքը քաղաքականապես նշանակալի կլինի՝ ներկայիս մտահոգիչ, ճգնաժամային իրավիճակից դուրս գալու առնչությամբ։ Երկխոսություն է ընթանում՝ ուղղվա իրավիճակի լարվածությունը թուլացնելու քաղաքական իմպուլսի ձևավորմանը, տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը», տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Դիվանագետը նաև ընդգծել է, որ ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև ընթացող երկխոսությունը չի հանդիսանում այս հարցի հետ կապված այլ ձևաչափերի այլընտրանք։ Այլ երկրների հետ կապերով զբաղվում են համապատասխան դեսպաններն, արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ղարաբաղ  


Վերնագիրի այլ պիտակները