Զախարովան պատասխանել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին

19:45   01 Հոկտեմբեր 2020    294

Ռուսաստանի հետ ատոմային էներգետիկայի թեմայով համագործակցությանն ուղղված ԱՄՆ ագրեսիվ հռետորաբանությունը կապված է սեփական կազմակերպությունների համար համաշխարհային շուկայում արհեստականորեն առավելություն ապահովելու ցանկության հետ։

Հայտնում է Tass.ru-ն։ Այս մասին բրիֆինգի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի՝ այս ոլորտում Մոսկվայի հետ համագործակցության մերժման կոչին վերաբերող հայտարարությունը․ «Դրանք չեն արվել վաշինգտոնյան Ատոմային էներգետիկայի ինստիտուտի կողմից։ Նա իրեն թույլ է տվել ուղղակի մեղադրանքներ հնչեցնել մեր երկրի հասցեին, ինչպես նաև Չինաստանի հասցեին», տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Զախարովան նշել է, որ ցավալին այն է, որ ԱՄՆ կառավարությունը պատեր է շարում այն ոլորտներում, որտեղ պետք է կամուրջներ կառուցել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Զախարովա  


Վերնագիրի այլ պիտակները