ԱԳՆ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղում «Le Monde»-ի թղթակցի վիրավորվելու մասին լուրը

20:00   01 Հոկտեմբեր 2020    234

Հայկական ԱԼՄ-ները տեղեկատվություն են տարածել, որ Լեռնային Ղարաբաղի մարզում վիրավորվել են ֆրանսիական «Le Monde» թերթի երկու թղթակից:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ սպառնալիք ստեղծելով արտասահմանցի լրագրողների կյանքի համար և կոպտորեն խախտելով միջազգային հումանիտար իրավունքը՝ հայկական կողմը լրագրողների այց է կազմակերպում ռազմական գործողություններ ընթացող տարածքներ:

«Հիշեցնում ենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 27-ին պաշտոնապես հայտարարեց, որ ի տարբերություն օկուպանտ Հայաստանի՝ Ադրբեջանը չի թիրախավորում խաղաղ բնակչությանը և քաղաքացիական օբյեկտներին:

Դիմելով արտասահմանցի լրագրողներին՝ մենք համառորեն խորհուրդ ենք տալիս նրանց նախքան Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներ այցելելը թույլտվություն ստանան պաշտոնական Բաքվից»:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱԳՆ  


Վերնագիրի այլ պիտակները