Ազգային հերոս Ալբերտ Ագարունովի եղբայր. Ադրբեջանցի զինվորը կազատագրի Ղարաբաղը

20:07   01 Հոկտեմբեր 2020    299

Արդեն հինգերորդ օրն է, մենք՝ ծնունդով Ադրբեջանից իսրայելցիներս, մեծ հուզմունքով ենք հետևում ադրբեջանական բանակի հակահարձակողական օպերացիային, որի նպատակն է ամբողջովին մաքրել մեր հարազատ Ղարաբաղը հայ օկուպանտներից: Մեր սիրտը ադրբեջանցի զինծառայողների հետ է:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով Armiya.az-ին, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ազգային հերոս Ալբերտ Ագարունովի եղբայրը՝ Ռանտիկ Ագարունովը, ով բնակվում է Իսրայելում:

«Այս օրերին մարտի դաշտում լուրջ անհաջողություններ կրած Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կրկին դիմում է կեղտոտ մեթոդների: Նրանք կրկին փորձում են կարծիք ձևավորել, որ իբր Ադրբեջանը ռազմաճակատ է ուղարկում միայն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին: Իհարկե, նման անհեթեթությանը կարող են հավատալ միայն Հայաստանում, որտեղից վտարել են բոլոր այլ ազգերի ներկայացուցիչներին: Նրանք որտեղի՞ց իմանան, թե ինչ է ժողովուրդների բարեկամությունը, մուլտիկուլտուրալիզմը, կամ հանդուրժողականությունը: Ադրբեջանում երբեք տարբերություն չեն դրել տարբեր ազգերի և կրոնների ներկայացուցիչների միջև: Ադրբեջանում բնակվող հրեաները մասնակցում են հայկական օկուպացիայից Ղարաբաղի ազատագրմանը: Այլ կերպ չէր էլ կարող լինել: Ադրբեջանը և նրա անբաժանելի մասը կազմող Ղարաբաղը մեր ընդհանուր Հայրենիքն է», - ասել է հերոսի եղբայրը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ղարաբաղ   Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները