ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների հայտարարությունը Ղարաբաղի վերաբերյալ եզակի փաստաթուղթ է. Կոսաչով

20:16   01 Հոկտեմբեր 2020    243

Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովի կարծիքով` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հույս է ներշնչում տարածաշրջանում իրավիճակի կարգավորման համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ Կոսաչովը այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Ես համարում եմ, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների կողմից արված հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ոչ միայն կարևոր է, այլև իր տեսակով եզակի փաստաթուղթ է՝ հաշվի առնելով առաջին հերթին այն քաղաքական և դիվանագիտական ֆոնը, որի շուրջ երեք երկրների ղեկավարները կարողացան պայմանավորվածություն ձեռք բերել ԼՂ հակամարտության վերաբերյալ դիրքորոշումների համաձայնեցման շուրջ», – գրել է Կոսաչովը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կոսաչով  


Վերնագիրի այլ պիտակները