Վերսկսել առանց նախապայմանների բանակցությունները. Սպիտակ տուն

20:32   01 Հոկտեմբեր 2020    245

Սպիտակ տան մամուլի խոսնակ Քեյլի Մըքէնանին իր ճեպազրույցում անդրադարձավ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների վերաբերյալ հարցին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ նա, մասնավորապես, հիշեցրեց, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների հետ, որոնք ներկայացնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, արել են հայտարարություն, որով դատապարտել են հակամարտության գոտում շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը սրումը՝ կոչ անելով դադարեցնել ռազմական գործողությունները:

«Մենք նաև կոչ ենք անում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներին պարտավորվել առանց հապաղելու վերսկսել բանակցությունները՝ առանց նախապայմանների ու բարեխղճորեն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո»,-հիշեցրեց խոսնակը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սպիտակ-տուն  


Վերնագիրի այլ պիտակները