ԼՂ հակամարտության սրումը լուրջ վտանգ է մարդու իրավունքների համար. Միյատովիչ

20:40   01 Հոկտեմբեր 2020    227

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը կոչ է արել ադրբեջանական և հայկական կողմերին դադարեցնել ռազմական էսկալացիան և վերսկսել բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար՝ նշելով, որ հակամարտության սրումը լուրջ վտանգ է մարդու իրավունքների համար:

«Ես խորապես ցավում եմ Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական բախման վերսկսման համար, որն արդեն հանգեցրել է բազմաթիվ զոհերի», - ասել է Դունյա Միյատովիչը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Միյատովիչ  


Վերնագիրի այլ պիտակները