Մարոկկոյի Թագավորությունը նոտա է տվել Ղարաբաղի վերաբերյալ

21:51   01 Հոկտեմբեր 2020    308

Մարոկկոյի Թագավորությունում Ադրբեջանի Հանրապետության դեսպանությանը Մարոկկոյի Արտաքին գործերի նախարարության կողմից ուղարկված 2020 թ. սեպտեմբերի 28-ի նոտայի մեջ նշվում է, որ Մարոկկոյի Թագավորությունը մտահոգությամբ է հետևում Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում տեղի ունեցած ռազմական միջադեպերին և ցավում է անմեղ խաղաղ բնակիչների մահվան կապակցությամբ:

Hayatsk.info-ի փոխանցմամբ ՝ իր նոտայի մեջ Մարոկկոն, կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել և լուծել հակամարտությունը միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի հիման վրա.

«Մարոկկոն սատարում է Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և դատապարտում անջատողականության կամ զինված ապստամբության ցանկացած գործողություն»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մարոկկո   Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները