Մոսկվան հույս ունի, որ Վաշինգտոնի հետ ԼՂ հարցով երկկողմ երկխոսությունը կօգնի ելք գտնել

23:01   01 Հոկտեմբեր 2020    288

Մոսկվան հույս ունի, որ Վաշինգտոնի հետ ԼՂ հարցով երկկողմ երկխոսությունը կօգնի ելք գտնել:

Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները ինտենսիվ շփումներ են պահպանում տվյալ հարցով: «Հուսով ենք, որ այդ աշխատանքը քաղաքական աումով նշանակալի կլինի ներկայիս ճգնաժամային իրավիճակից դուրս գալու տեսանկյունից»,-ասել է դիվանագետը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ «ԼՂ թեման վերաբերում է մի շարք երկրների , եւ կա ապրոբացված ձեւաչափ»: «Այդ շփումներով զբաղվում են համապատասխան դեսպանները հատուկ հանձնարարականներով, ինչպես նաեւ ԱԳՆ ղեկավարները»,-հավելել է փոխնախարարը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վաշինգտոն  


Վերնագիրի այլ պիտակները