Թուրքիայի դեսպան. Ջոն Բայդենը հեռու է Ղարաբաղում իրավիճակի արդար գնահատումից

23:25   01 Հոկտեմբեր 2020    296

Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչը դատապարտել է ԱՄՆ նախագահի թեկնածու Ջոն Բայդենի՝ ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակի վերաբերյալ դիրքորոշումը, հայտում է Hayatsk.info-ն:

«Եթե դուք տարբերակում դնեիք ագրեսիայի ենթարկված երկրի և օկուպացնող պետության միջև և, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի համաձայն՝ վարչակազմից (Դոնալդ Թրամփի) պահանջեիք առաջընթաց գրանցել՝ ադրբեջանական հողերի հայկական ապօրինի օկուպացիան դադարեցնելու հարցում, դա արդար կլիներ», - գրել է դիվանագետը Twitter- ում, հայտնում է Anadolu գործակալությունը:

Ավելի վաղ Բայդենը Թրամփի վարչակազմին կոչ էր արել՝ քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական հակամարտության գոտում կրակը դադարեցնելու համար և կանխել այնպիսի երկրների, ինչպիսին Թուրքիան է դրան մասնակցելը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիայի-դեսպան  


Վերնագիրի այլ պիտակները