Իրանի խորհրդարանում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակը

23:40   01 Հոկտեմբեր 2020    320

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ամենաօպտիմալ ճանապարհ է հանդիսանում երկխոսությունը»։

Ինչպես փոխանցում է Hayatsk.info-ը, այդ մասին ասել է՝ Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերի հանձնաժողովի ներկայացուցիչ Աբուլֆազ Ամուին։

Նա նշել է, որ հանձնաժողովի երեկվա նիստի ժամանակ քննարկվել է՝ տարածաշրջանում վերջին գործընթացները, այդ թվում նաև Ղարաբաղում մարտական գործողությունները։

Ա. Ամուին ընդգծել է, որ հանձնաժողովը ղարաբաղյան հակամարտության կողմերին զսպվածություն դրսևորելու կոչ է արել. «Ամենամոտ ժամանակում Իրանի Իսլամական Հանրապետությունը հակամարտության կարգավորման մեջ առաջընթաց ձեռք բերելու համար պետք է հանդես գա միջնորդի դերում։ Մենք արտաքին գործերի նախարարությունից ակնկալում ենք՝ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներում ակտիվ մասնակցություն, ղարաբաղյան տարածաշրջանում մարտական գործողությունների անհապաղ դադարեցմանը աջակցություն»։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ղարաբաղ  


Վերնագիրի այլ պիտակները