Իրանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման ռեկորդային թվով նոր դեպքեր են հայտնաբերել

23:58   01 Հոկտեմբեր 2020    319

Իրանում կորոնավիրուսով ախտահարման դեպքերի քանակը մեկ օրում ավելացել Է 3 820-ով, դա առավելագույն ցուցանիշն է համավարակի սկզբից ի վեր:

Հոկտեմբերի 1-ին այդ մասին հայտնել է առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Սիմա Սադաթ Լարին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Երկրում կորոնավիրուսով ախտահարման նոր դեպքերի թիվը կազմել է 3 820, վարակվածների ընդհանուր քանակը հասել է 461 044-ի»,- մեջբերում է նրա խոսքն Իրանի ԻՍԱԱ գործակալությունը: Օրական աճի նախորդ առավելագույն ցուցանիշը արձանագրվել էր սեպտեմբերի 22-ին (3 712):

Առողջապահության նախարարության ներկայացուցիչը նշել է, որ «անցած 24 ժամում Իրանում մահացել է 211 հիվանդ, իսկ մահացու վախճանների ընդհանուր թիվը հասել է 26 380-ի»: Առողջապահության նախարարության տվյալներով՝ ընդամենը երկրում առողջացել է 383 368 մարդ:

Սեպտեմբերի 19-ին Թեհրանի մայրաքաղաքային նահանգում վիրուսի տարածման հակազդման շտաբի ղեկավար Ալիռըզա Զալին հայտարարել է, որ տարածաշրջանի տարածքում սկսվել է վարակի տարածման երրորդ ալիքը:

Վերջին օրերին Իրանում դիտվում է վարակման դեպքերի թվի նոր աճ՝: Ցուցանիշների հարաբերական անկում է դիտվել ամռան վերջին, օգոստոսի 31-ին հիվանդացության աճի օրական ցուցանիշն իջել է վերջին շաբաթների ընթացքում մինչեւ նվազագույնը (1 642): Դրանից հետո նոր ախտահարվածների թիվը կրկին սկսել է աճել և վերջին ինն օրվա ընթացքում յոթն անգամ գերազացել է օրական 3,5 հազարի նշագիծը: Պաշտոնապես Իրանում կորոնավիրուսի տարածման երկրորդ ալիքն սկսվելու մասին հայտարարվել է հուլիսի 15-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները