«Հայաստանը անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել միջնորդների նկատմամբ». Նախագահ

21:01   19 Հոկտեմբեր 2020    806

Մենք հավատարիմ ենք մեր գործընկերների հետ հարաբերություններում մեր ստանձնած պարտավորություններին: Ե՛վ սկզբից, և՛ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում մենք միշտ հիմնված ենք եղել միջազգային իրավունքի և հակամարտության խաղաղ կարգավորման համար մեր հավատարմության, ինչպես նաև մոսկովյան բանակցություններից հետո Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների վրա, մենք փորձում էինք կատարել այդ պարտավորությունները և պատրաստվում էինք դրան:

Այս մասին հայտարարել է Նախագահ Իլհամ Ալիևը ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում՝ ի պատասխան հրադադարի մասին հարցին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշելով, որ Հայաստանը խախտել է հրադադարի ռեժիմը, մեր պետության ղեկավարն ասել է. «Բանակցություններից 24 ժամ չանցած՝ Գյանջա քաղաքը հարձակման ենթարկվեց: Գիշերը թիրախ են դարձել քնած Գյանջա քաղաքի բնակելի թաղամասերը: Առաջին հարձակումից հետո զոհերի և վիրավորների թիվը շատ մեծ էր, տեղի ունեցավ երկու հարձակում: Այսինքն Հայաստանը ցուցադրական կերպով խախտեց հրադադարի ռեժիմը: Այսպիսով, նա անհարգալից վերաբերմունք ցուցաբերեց միջնորդների, իր ստանձնած պարտավորությունների նկատմամբ Մոսկվայում այդքան երկար բանակցություններից հետո»:

Ադրբեջանի նախագահը նշել է, որ ավելի վաղ, մարմինների, գերիների և պատանդների փոխանակման համար հրադադարի պայմանները համաձայնեցնելուց հետո, Հայաստանը խախտում էր հրադադարի ռեժիմը նաև ռազմի դաշտում: Սակայն նրանք դրանով չբավարարվեցին և հարձակվեցին Գյանջա քաղաքի վրա: «Երկու օր առաջ նրանք նույնն արեցին: Կրկին գիշերը: Սա շատ ահավոր հանցագործություն է: Սա միջազգային ահաբեկչություն է: Համաշխարհային հանրության կողմից այս արյունալի հանցագործության միաձայն դատապարտումը նշանակում է, որ դա թանկ կարժենա հայերին: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, Եվրամիությունը և շատ երկրներ դատապարտել են միջազգային ահաբեկչության այս գործողությունը ազգային մակարդակում», - նշել է նախագահ Իլհամ Ալիևը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նախագահ  


Վերնագիրի այլ պիտակները