Ղրղզստանի գլխավոր դատախազը հրաժարական է տվել

12:44   21 Հոկտեմբեր 2020    200

Ղրղզստանի գլխավոր դատախազ Օտկուրբեկ Ջամշիտովը հրաժարական է տվել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին լրագրողներին հայտնել է պատգամավոր Միռլան Բաքիրովը:

«Գլխավոր դատախազի հրաժարականի հարցն այսօր կքննարկվի հանրապետության խորհրդարանում»,-հայտարարել է նա:

Ժողովրդի մեկ այլ ընտրյալի՝ Տալանտ Մամիտովի խոսքով՝ այդ պաշտոնին կհավակնի պատգամավոր Կուրմանկուլ Զուլուշևը:

Հոկտեմբերի 5-ին Ղրղզստանում սկսվել են ընդդիմության ելույթները, որը չի ճանաչել խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնք անցկացվել էին հոկտեմբերի 4-ին: Իրավապահ մարմիններն ուժ են կիրառել ցուցարարների նկատմամբ, որոնք փորձել են թափանցել խորհրդարանի շենք: Բախումները Բիշքեկում շարունակվել են ամբողջ գիշեր, առավոտվա կողմերը բողոքի մասնակիցները գրավել են խորհրդարանի շենքը, որտեղ նաև տեղակայված է նախագահի գրասենյակը:

Բախումների ժամանակ տուժել է 1,2 հազար մարդ, ցուցարներից մեկը զոհվել է:

Ղրղզստանի վարչապետ Ղուբաթբեկ Բորոնովը հրաժարական Է տվել: Նախագահ Սոորոնբեկ Ժեենբեկովը, նրա մամուլի քարտուղարի պնդմամբ, ամբողջ ժամանակ գտնվել է Բիշքեկում և վերահսկել իրադրությունը:

Հոկտեմբերի 9-ին անկարգությունները Բիշքեկում վերսկսվել են: Կենտրոնական հրապարակում բախում է տեղի ունեցել Սադիր Ժապարովի կողմնակիցների և հակառակորդների միջև: Տուժել է յոթ մարդ, այդ թվում՝ ընդդիմադիր Տիլեկ Տոկտոգազիևը:

Բողոքների ֆոնին Ղրղզստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չեղարկել է ընտրությունների արդյունքները:

Հոկտեմբերի 15-ին երկրի նախագահ Սոորոնբեկ Ժեենբեկովի կամավոր հրաժարականից հետո իրադրությունը հանրապետությունում կայունացել է: Պետության ղեկավարի լիազորություններն անցել են վարչապետ Սադիր Ժապարովին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ղրղզստան  


Վերնագիրի այլ պիտակները