Պղինձը թանկանում է համաշխարհային բորսաներում գների աճից հետո

14:09   21 Հոկտեմբեր 2020    382

Չորեքշաբթի պղնձի գինն աճում է` համաշխարհային բորսաներում աճից հետո, գների բարձրացմանը նպաստում է նաեւ ամերիկյան արժույթի թուլացումը, վկայում են աճուրդների տվյալները:

Comex ֆոնդային բորսայում պղնձի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքն աճել է 0.91 տոկոսով` մեկ ֆունտի դիմաց (0.45 կիլոգրամ) կազմելով 3.1713 դոլար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Երեքշաբթի Լոնդոնի մետաղների բորսայում (LME) աճուրդներին պղնձի մեկ տոննայի արժեքը երեք ամսվա ընթացքում աճել է 1.76 տոկոսով եւ կազմել 6899 դոլար, ալյումինի արժեքը` 1.03 տոկոսով` մինչեւ 1834.5 դոլար, ցինկի արժեքը` 1.55 տոկոսով` տոննայի դիմաց կազմելով մինչեւ 2529.5 դոլար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները