Թրամփը հայտարարել է, որ մաղթում է Իրանին լինել հզոր պետություն, բայց առանց միջուկային զենքի

14:28   21 Հոկտեմբեր 2020    416

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մաղթում է, որպեսզի Իրանը լինի հզոր երկիր, սակայն առանց միջուկային զենքի։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, մանրամասնելով, որ այս մասին Թրամփը ասել է իր կողմնակիցների հետ Փենսիլվանիա նահանգում ունեցած հանդիպման ժամանակ։

«Ես որոշում եմ կայացրել դուրս գալ նախորդ վարչակազմի կողմից կնքած ահավոր համաձայնագրից, կապված իրանական միջուկային ծրագրի հետ։ Եթե մենք հաղթենք ընտրություններում, ապա իմ առաջին հեռախոսազանգը կլինի Իրանից»,- ասել է նա, հավելելով, որ ամերիկյան սանկցիաների պատճառով Իրանի ՀՆԱ-ն նվազել է 27 տոկոսով, ինչը սակայն ինքը չի ցանկանում, քանի որ ինքը ցանկանում է, որպեսզի Իրանը լինի հզոր եւ բարեկեցիկ երկիր, սակայն առանց միջուկային զենքի։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները