Նշվել են Եվրոպայի ամենակեղտոտ օդն ունեցող քաղաքները

14:58   21 Հոկտեմբեր 2020    263

Լոնդոնը գլխավորում է եվրոպական այն քաղաքները, որտեղ օդի ամենամեծ աղտոտվածությունն ու օդի ցածր որակը Բրիտանիայի մայրաքաղաքին տալիս են 11,4 միլիարդ եվրոյի վնաս, հայտնում է Le Figaro-ն՝ հղում կատարելով CE Delft-ի հետազոտություններին:

Դրան հաջորդում են Բուխարեստը և Բեռլինը: Փարիզը յոթերորդն է՝ տարեկան 3,5 միլիարդ եվրո ծախսերով: Ընդհանուր առմամբ, զեկույցի համաձայն, Եվրոպայում օդի աղտոտվածությունը պատճառ է դառնում տարեկան 166 միլիարդ եվրոյի ծախսի, ներառյալ վաղաժամ մահվան, հիվանդության համար վճարի և կորցրած աշխատանքային օրերի ծախսերը:

CE Delft-ը դիտարկել է Եվրամիության 27 երկրների, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի, Նորվեգիայի և Շվեյցարիայի 432 քաղաքներ:

Ուսումնասիրությունը վերցրել է տվյալներ օդի երեք հիմնական աղտոտիչների հիման վրա՝ պինդ մասնիկների, ազոտի երկօքսիդի և ածխաթթու գազի:

Եվրոպական շրջակա միջավայրի գործակալության տվյալներով՝ օդի աղտոտվածությունը 480 000 մարդու վաղաժամ մահվան պատճառ է դարձել Եվրոպայում, իսկ Ֆրանսիայում ՝ 48 000-ի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Եվրոպա  


Վերնագիրի այլ պիտակները