Լավրովն առանձին հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարների հետ

15:09   21 Հոկտեմբեր 2020    514

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 20-ին և 21-ին առանձին հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ տեղեկությունը հայտնում է ՌԴ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։

«Բանակցությունների ընթացքում քննարկվել են անհետաձգելի հարցեր` կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման շուրջ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման և հակամարտության կայուն կարգավորման համար պայմաններ ստեղծելու հետ»,– նշված է հաղորդագրության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները