Զանգիլանցի շեհիդի հայր. Այժմ մենք կարող ենք գլուխներս բարձր պահել

16:35   21 Հոկտեմբեր 2020    441

«Իմ որդին միշտ ասում էր. «Հայրիկ, դու չկարողացար Զանգիլանը վերցնել՝ ես կազատագրեմ այն»։

Հարազատ Զանգիլանի ազատագրման մասին պատմել է Արիֆ Օրուջևը՝ ապրիլյան մարտերի շեհիդ Մուշֆիգ Օրուջևի հայրը։ Մեր զրուցակիցը ասել է, որ այդ լուրը դարձել է իր ողջ ընտանիքի համար հաճելի անակնկալ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Երեկ ընկերս ասաց, որ նախագահը կարող է հայտարարել Զանգիլանի ազատագրման մասին։ Ես ասացի, որ դեռ շուտ է։ Սակայն դա իսկական հաճելի անակնկալ դարձավ։ Ազատագրվել էին մեր մի քանի գյուղերը և Զանգիլան քաղաքը։ Շատ մարդիկ, ծանոթ ու անծանոթ՝ զանգահարգում էին և շնորհավորում ինձ։

Կային նաև այնպիսիները, որոնք եկան մեր տուն։ Մի ծանոթ զանգահարեց, որպեսզի շնորհավորի ինձ, բայց նա չէր կարողանում ուրախության արցունքներից խոսք անգամ արտահայտել, և որոշ ժամանակ անց իր աղջկա հետ եկան մեզ մոտ՝ առերես շնորհավորելու։ Մուշֆիգի ընկերները, ծանոթները և հարևանները՝ բոլորը զանահարում էին և ինձ շնորհավորում։ Նույնիսկ իմ նախկին դասընկերը զանգահարեց Շվեյցարիայից»։



Hayatsk.info

Հեշթեգներ: Զանգիլան  


Վերնագիրի այլ պիտակները