ՀՏՖ-ն նոր տեխնոլոգիաների պատճառով 85 միլիոն աշխատողի կորուստ է կանխատեսել

17:07   21 Հոկտեմբեր 2020    336

Նոր տեխնոլոգիաների ներդրումը մինչեւ 2025 թվականը 85 միլիոն աշխատատեղի կորստի կհանգեցնի 26 երկրում, նշվում է Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) «The Future of Jobs 2020» զեկույցում:

Սակայն նույն ժամանակահատվածում կարող է շուրջ 97 միլիոն նոր աշխատատեղ հայտնվել, որոնք հարմարեցված կլինեն մարդկանց եւ մեքենաների միջեւ աշխատանքի բաժանմանը, նշվում է զեկույցում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այսպիսով, հարցման արդյունքներով, ընկերությունների շուրջ 43 տոկոսը տեխնոլոգիաներն ինտեգրելիս ցանկանում է կրճատել աշխատողների թիվը: Ընդ որում, հարցվածների 34 տոկոսը հայտարարել է անձնակազմն ավելացնելու մտադրության մասին:

ՀՏՖ-ի փորձագետների կարծիքով` արդեն 2025 թվականին աշխատանքը կբաժամվի մարդկանց եւ մեքենաների միջեւ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՀՏՖ  


Վերնագիրի այլ պիտակները