Ուզբեկստանի դեսպան. Ես ցնցված եմ Գյանջայում տեսածներիցս

17:24   21 Հոկտեմբեր 2020    970

Ադրբեջանում Ուզբեկստանի դեսպան Բախրոմ Աշրաֆխանովը հայտարարություն է արել՝ Գյանջա և հայկական գնդակոծությունից տուժած մի շարք շրջաններ կատարած այցի արդյունքներով, հայտնում է Hayatsk.info-ն:

«Ադրբեջանի նախագահի աշխատակազմի և Արտաքին գործերի նախարարության նախաձեռնության և աջակցության շնորհիվ՝ ես, իմ արտասահմանցի գործընկերների հետ միասին, մի քանի անգամ այցելեցինք Գյանջա քաղաք և երկրի մի շարք շրջաններ: Այդ ուղևորությունների ընթացքում ես անձամբ համոզվեցի հրթիռային հարվածների ծանր հետևանքների մեջ: Ամենացավալին այն է, որ անմեղ մարդիկ են մահանում», - ասվում է դեսպանի՝ Region Plus ամսագրում տարածած հայտարարության մեջ:

Դիվանագետը նշել է, որ Գյանջաի վրա հրթիռային հարվածներից մեծ զոհերից խուսափել հնարավոր է եղել՝ միայն Ադրբեջանի իրավասու մարմինների, այդ թվում ՝ Արտակարգ իրավիճակների նախարարության արագ արձագանքման շնորհիվ, որոնք կազմակերպել են փրկարարական աշխատանքներ՝ բնակիչներին դուրս հանելով ավերված տների փլատակների տակից:

Hayatsk.info


Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները