Նադալը կմասնակցի Փարիզի մրցաշարին, Ջոկովիչը հանդես չի գա

18:01   21 Հոկտեմբեր 2020    292

Աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը կմասնակցի Փարիզում անցկացվելիք «Մասթերս» շարքի մրցաշարին: Այդ մասին 34-ամյա թենիսիստը հայտնել է սոցցանցերում:

Աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը բաց կթողնի մրցաշարը: Նա պատրաստվում է Վիենայում կայանալիք մրցաշարին, որից հետո կուղևորվի Լոնդոնում անցկացվելիք ATP-ի տարվա ամփոփիչ մրցաշարին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Փարիզի մրցաշարը կմեկնարկի նոյեմբերի 2-ին: Նախորդ տարի Նովակ Ջոկովիչը եզրափակիչում 6:3, 6:4 հաշվով հաղթել էր կանադացի Դենիս Շապովալովին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նադալ   Ջոկովիչ  


Վերնագիրի այլ պիտակները