Ռուս ծովակալը գնահատել է ուկրաինական նոր ռազմածովային բազաների վտանգավորությունը

18:16   21 Հոկտեմբեր 2020    236

Ռուսաստանի Սևծովյան նավատորմի նախկին հրամանատար ծովակալ Իգոր Կասատոնովը գնահատել է Սև ծովում պլանավորվող ուկրաինական ռազմածովային բազաների վտանգավորությունը Ռուսաստանի համար:

Ավելի վաղ, ամենամյա ուղերձով դիմելով Գերագույն ռադային, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր երկու ռազմաբազաների կառուցման մտադրության մասին՝ «Սևծովյան տարածաշրջանի պաշտպանության համար», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Դա պոլիտիկանություն է, որովհետև իսկական բազայի կառուցում՝ ո՞ւմ դեմ: Եթե Ղրիմի դեմ, ապա այնտեղ բազավորված է հզորագույն միջտեսակային խմբավորումը: Ուկրաինական բազաներում կատերներ են բազավորվելու. միայն անունով է: Ռազմավարական առումով դրանք ոչ մի նշանակություն չեն ունենալու: Եվ օպերատիվ առումով նույնպես: Դրանք ոչ մի վտանգ Ռուսաստանի համար չեն ներկայացնելու»,- ասել է Կասատոնովը Նորությունների ազգային ծառայության (HCH) հետ ունեցած զրույցի ժամանակ:

Ծովակալն այն կարծիքն է հայտնել, որ կառուցումներն ավարտելուց հետո դրանք պահանջվածություն չեն ունենա, այդ թվում նաեւ ՆԱՏՕ-ի և Թուրքիայի համար, որոնք այնտեղ չեն տեղակայի իրենց ռազմական ուժերը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան   Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները