Հռոմի պապն առաջին անգամ դիմակով է երևացել հանրությանը

18:58   21 Հոկտեմբեր 2020    281

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն առաջին անգամ պաշտպանիչ դիմակով մասնակցել է բազմամարդ միջոցառման, հաղորդում է Reuters-ը:

Նախկինում Հռոմի պապը դիմակ է կրել միայն մեքենայի մեջ, որը նրան հասցրել է Վատիկանի ամենշաբաթյա պատարագներին: Հռոմի պապ Ֆրանցիսկոսը սպիտակ դիմակ է կրել Հռոմի Սանտա-Մարիա-ին-Արաքոելի բազիլիկայում պատարագի ժամանակ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Հաղորդվում է, որ նա քննադատությունների է արժանացել հանրային միջոցառումներին դիմակ չկրելու և այցելուների հետ սերտ շփման համար:

83-ամյա Հռոմի պապը պատարագի ժամանակ հանել է դիմակը, ինչպես մյուս կրոնական առաջնորդները, բայց խոսքն ավարտելուց հետո կրկին կրել այն։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հռոմի-պապ  


Վերնագիրի այլ պիտակները