Պուտին. Համաշխարհային շուկայում ռուսական պատվաստանյութերի շրջանառությունը կարող է կազմել 100 մլրդ դոլար

19:37   21 Հոկտեմբեր 2020    282

Համաշխարհային շուկայում ռուսական պատվաստանյութերի շրջանառությունը կարող է կազմել 100 մլրդ դոլար:

Այս մասին, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նա նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է արտադրել կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութերը արտասահմանյան ձեռնարկություններում: «Ինչ վերաբերում է արտահանման աշխատանքներին, դա կարեւոր խնդիր է, սակայն պատվաստանյութը, իհարկե, կարելի է պարզապես վաճառել, սակայն ավելի լավ է հարցը լուծել հետեւյալ կերպ. թող մեր գործընկերները նման արտադրական օբյեկտներ ստեղծեն իրենց երկրներում, եւ մենք կկազմակերպենք մեր պատվաստանյութերի արտադրությունը»,-ասել է նա:

«Ռուսաստանի Դաշնությունում պատվաստումը մեզ համար թիվ մեկ խնդիրն է…Այսօր գլխավոր խնդիրը արտադրական օբյեկտներն ստեղծելն է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արտադրությունը մեծացնելու համար, եւ այդ օբյեկտները պետք է ուղղված լինեն առաջին հերթին ՌԴ քաղաքացիների պատվաստմանը»,-նշել է նա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ինչ վերաբերում է կոշտ, տոտալ սահմանափակող միջոցառումների հնարավորությանը, մենք չենք նախատեսում դա անել, կառավարությունը նման ծրագրեր չունի»,- ասել է Պուտինը: Նա գործարարներին առաջարկել է կորոնավիրուսի տարածման դեմ կորպորատիվ նախազգուշական միջոցներ մշակել: Նա նաեւ գործարարներին կոչ է արել ուշադիր հետեւել ձեռնարկություններում հակաքովիդային միջոցառումների պահպանմանը՝ նույնիսկ հստակ սահմանափակումներից խուսափելու համար։

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները