Չեխիայում կսահմանափակեն քաղաքացիների տեղաշարժը COVID-19-ի դեպքերի աճի պատճառով

20:08   21 Հոկտեմբեր 2020    297

Չեխիայի իշխանությունները հոկտեմբերի 21-ին կարգադրել են փակել մանրածախ առեւտրի խանութների մեծամասնությունը եւ դադարեցնել ծառայությունների տրամադրումը՝ COVID-19 կորոնավիրուսի տարածումը զսպելու նպատակով:

Այդ մասին հաղորդում է The Guardian բրիտանական հրատարակությունը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բացի այդ, կառավարությունը նաեւ պլանավորում է սահմանափակումներ մտցնել տեղաշարժի նկատմամբ՝ բացառությամբ ծայրահեղ անհրաժեշտության, օրինակ, աշխատանքի գնալը կամ բժշկի այցելությունները: Դրա հետ մեկտեղ պարենային խանութները եւ դեղատները կշարունակեն աշխատել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չեխիա  


Վերնագիրի այլ պիտակները