Իրանը պարտավորվել է մեկ շաբաթվա ընթացքում հաստատել Ուկրաինային Boeing-ի կործանման մեջ կասկածվողների ձերբակալությունը

21:53   21 Հոկտեմբեր 2020    268

Իրանը՝ Ուկրաինայի հետ բանակցությունների երկրորդ փուլի արդյունքներով, խոստացել է Կիեւին փաստաթղթային ապացույց տրամադրել՝ հունվարին Ուկրաինական Boeing ինքնաթիռի կործանման մեջ կասկածվող վեց մարդու ձերբակալության, ինչպես նաեւ գործի իրեղեն ապացույցներից մեկը:

Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնել Է Ուկրաինայի գլխավոր դատախազի գրասենյակի մամուլի ծառայությունը:

«Կողմերի միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ մեկ շաբաթվա ընթացքում ուկրաինական հետաքննությունը պետք է մանրամասն տեղեկություններ ստանա՝ Իրանում քրեական վարույթի վերաբերյալ, մասնավորապես՝ վեց մարդու կալանքի տակ գտնվելու փաստագրական հաստատումը, որոնց կասկածում են ինքնաթիռի կործանման մեջ: Բացի այդ, Իրանը խոստացել է մինչեւ հոկտեմբերի վերջ Ուկրաինա ուղարկել իրեղեն ապացույցներից մեկը՝ նախնական տեղեկատվության համաձայն՝ անձնակազմի թռիչքային պլանշետը, որը հայտնաբերվել էր ուկրաինական որոնողափրկարարական խմբի աղետից հետո առաջին օրերին», - տեղեկացրել Է գերատեսչությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բանակցությունների ընթացքում, ինչպես հավելել են գլխավոր դատախազի գրասենյակում, կողմերը նաեւ ստուգել են այն փաստաթղթերը, որոնք տասը ամսվա ընթացքում Ուկրաինայի կողմից Իրանին են ուղարկվել միջազգային իրավական օգնության շրջանակներում: «2020 թվականի հունվարից գլխավոր դատախազի գրասենյակը հինգ հարցում է ուղարկել, որոնց ստացվել են միայն ընդհանրացված պատասխաններ, իսկ դրանցից մեկը, որը վերաբերում է Իրանում վեց կասկածյալների՝ ընդհանրապես անտեսված է», - հիշեցրել են մամուլի ծառայությունում: Այդ համատեքստում նշված է, որ Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալ Գյունդուզ Մամեդովը իրանական զինվորական դատախազության ուշադրությունը հրավիրել է մեղավորներին արդար պատժելու անհրաժեշտությանը, «չէ որ մեղադրյալներին մեղսագրվող հոդվածները նախատեսում են առավելագույն պատիժ մինչեւ 3 տարվա ազատազրկում»:

Ուկրաինական դատախազությունում ընդգծել են, որ քաղաքացիական ինքնաթիռի աղետի հետաքննությունը չի կարող ռազմական գաղտնիք լինել, «ինչին մշտապես վկայակոչում Է Իրանը՝ բացատրելով տեղեկատվություն չտրամադրելը», եւ շարունակում են պնդել, որ Կիեւին տրամադրեն ողբերգության բոլոր անհրաժեշտ տեղեկությունները հետաքննության համար:

Ուկրաինան եւ Իրանը՝ Թեհրանի մերձակայքում Ուկրաինական Boeing ինքնաթիռի կործանման հարցով բանակցությունների երկրորդ փուլն են անցկացրել: Կիեւի տեղեկատվության համաձայն՝ ընդհանուր առմամբ դրանք կառուցողական են անցել եւ կշարունակվեն այս տարվա նոյեմբերի վերջից՝ դեկտեմբերի սկզբին: Բացի այդ, բանակցությունների ընթացքում իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ապահովել բոլոր զոհերի հարազատներին փոխհատուցման նույն չափը՝ անկախ նրանց քաղաքացիությունից: Իրանի և Ուկրաինայի միջև բանակցությունների առաջին փուլը կայացել է հուլիսի վերջին Կիևում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան   Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները