Ռուսաստանի ՆԳՆ-ն հայտնել է ահաբեկչական բնույթի հանցագործությունների աճի մասին

00:49   22 Հոկտեմբեր 2020    337

Ռուսաստանի Դաշնությունում ահաբեկչական բնույթի հանցագործություններն ընթացիկ տարվա 9 ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել են ավելի քան մեկ երրորդով, իսկ ծայրահեղական ուղղվածությանը՝ ավելի քան 43 տոկոսով։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին նշված է ՌԴ-ի ներքին գործերի նախարարության կողմից հրապարակված զեկույցում։

«2020 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին գրանցվել է ահաբեկչական բնույթի 1851 հանցագործություն (33,9 տոկոսի աճ) և ծայրահեղական ուղղվածության 651 հանցագործություն (43,4 տոկոս աճ)», – նշված է զեկույցում:

Անցյալ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել է ահաբեկչական բնույթի 1382 հանցագործություն և ծայրահեղական ուղղվածության 454 հանցագործություն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները