Հռոմի պապը սատարում է նույնասեռ քաղաքացիական միությունները

01:25   22 Հոկտեմբեր 2020    333

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը գտնում է, որ համասեռամոլների իրավական պաշտպանության համար անհրաժեշտ է քաղաքացիական միությունների մասին օրենք ստեղծել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին նա հայտարարել է քահանայապետի մասին ամերիկացի ռեժիսոր Եվգենի Աֆինեևսկու վավերագրական ֆիլմում: Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Հռոմի կինոփառատոնում, հոկտեմբերի 21-ին:

«Քաղաքացիական միությունների մասին օրենք է պետք. այս կերպ համասեռամոլները իրավաբանական պաշտպանություն կստանան: Ես դրան կողմ եմ»,- քահանայապետի խոսքերը մեջբերում է իտալական Il Corriere della Sera պարբերականը: «Համասեռամոլները Աստծո զավակներն են: Նրանք ընտանիք կազմելու իրավունք ունեն»,- ասել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը:

Հռոմի պապն արդեն բացատրել է, որ «չպետք է հավասարություն լինի Աստծո կամքով ստեղծված ընտանիքի և ցանկացած այլ տիպի միության միջև»: 2016թ.-ին նա ասել է, որ «տղամարդու և կնոջ ամուսնությունը» պետք է տարբերակել այլ միություններից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հռոմի-պապ-Ֆրանցիսկոս  


Վերնագիրի այլ պիտակները