Մահացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման մասնակիցներից մեկը

01:33   22 Հոկտեմբեր 2020    364

Բրազիլիայում մահացել է Օքսֆորդի համալսարանի և բրիտանա-շվեդական AstraZeneca դեղագործական ընկերության կողմից մշակված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ազգային փորձարկումներին մասնակցող կամավորներից մեկը:



Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին գրում է Reuters-ը՝ հղում անելով Բրազիլիայի առողջության վերահսկման ազգային գործակալության (Anvisa) նյութերին:

Նշվում է, որ փորձարկումների 28-ամյա մասնակիցը մահացել է «COVID-19-ից առաջացած բարդությունների հետևանքով»: Այս տեղեկությունը հաստատել է Սան Պաուլոյի Դաշնային համալսարանը, որն օգնում է համակարգել Բրազիլիայում պատվաստանյութի փորձարկումների երրորդ փուլը: Քանի որ ուսումնասիրությունն իրականացվում է կրկնակի կույր մեթոդով, հայտնի չէ՝ մահացած կամավորը պատրաստուկ է ստացել, թե պլացեբո: Փորձարկման 8000 մասնակիցներից պատվաստանյութ են ստացել միայն կեսը:

2020թ.-ի սեպտեմբերին AstraZeneca ընկերությունը կասեցրել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումներն այն բանից հետո, երբ ուսումնասիրության մասնակիցներից մեկը հիվանդացել է լայնակի միելիտով (ողնուղեղի բորբոքում): Դրանից հետո ընկերությունը հերքել է այդ տեղեկությունը՝ նշելով, որ ախտորոշումը վերջնական չէ, և փորձարկումների դադարեցումը կրել է «սովորական բնույթ և անհրաժեշտ է խանգարման հայտնաբերման դեպքում, որի առաջացման պատճառը պոտենցիալ հաստատված չէ»:

Հեշթեգներ: Բրազիլիա  


Վերնագիրի այլ պիտակները