WP. Թրամփը դիտարկում է ՀԴԲ-ի ղեկավարի` պաշտոնից հեռացման հնարավորությունն ընտրություններից հետո

14:07   22 Հոկտեմբեր 2020    236

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր խորհրդականների հետ մի քանի անգամ քննարկել է ընտրություններից հետո ՀԴԲ տնօրեն Քրիստոֆեր Ռեյին եւ ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարին աշխատանքից ազատելու հնարավորությունը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է The Washington Post-ը` վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրների հայտարարությունները:

Պատճառների շարքում պարբերականը նշում է Թրամփի հիասթափությունն առ այն, որ ՀԴԲ-ն «պատշաճ աջակցություն չի ցուցաբերել իր նախագահական քարոզարշավին»:

Բացի այդ, Ամերիկայի ղեկավարը դժգոհ է Ռեյ եւ Բարի գործողություններից Բայդենի եւ նրա որդու` Հանթերի նկատմամբ:

Ավելի վաղ NBC-ն հայտնել էր, որ Թրամփը մտածում է Էսփերին Պենտագոնի ղեկավարի պաշտոնից հեռացնելու մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները