Լուկաշենկոն հայտարարել է, որ Միութենական պետության շուրջ բարդ իրավիճակ է ստեղծվում

15:39   22 Հոկտեմբեր 2020    290

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իրավիճակը Միութենական պետության շուրջ այնքան էլ պարզ չէ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ հինգշաբթի, հոկտեմբերի 22-ին, Նարիշկինը աշխատանքային այցով ժամանել է Մինսկ:

Բելառուսի ղեկավարը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզական ծառայության ղեկավարի հետ հանդիպումը լրատվամիջոցներում և համացանցում «համապատասխան պայթյուն» է առաջացնելու:

«Բայց մենք չենք էլ թաքցնում, որ մեր շուրջ իրավիճակն այնքան էլ պարզ չէ, ես նկատի ունեմ Միութենական պետությունը»,- հայտարարել է Լուկաշենկոն:

Երկրի ղեկավարը նաև շնորհակալություն է հայտնել Նարիշկինին այն տեղեկատվության համար, որը Ռուսաստանի հետախուզական ծառայությունը «պարբերաբար» փոխանցում է Բելառուսի հատուկ ծառայություններին, ինչպես նաև իրեն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լուկաշենկո  


Վերնագիրի այլ պիտակները