ԵՄ-ն եւ ԱՄՆ-ը հոկտեմբերի 23-ին կբացեն Չինաստանի շուրջը կոնսուլտացիաների մշտական ձեւաչափը

16:22   22 Հոկտեմբեր 2020    224

Եվրամիության արտաքին քաղաքական ծառայությունը եւ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հոկտեմբերի 23-ին գործի կդնեն կոնսուլտացիաների մշտական ձեւաչափը Չինաստանի հետ Արեւմուտքի հարաբերությունների շուրջը:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 22-ին Եվրահանձնաժողովում կայացած ճեպազրույցում այդ մասին հայտնել Է Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն:

«Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը վաղը բանակցություններ կվարի ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոյի հետ, եւ այդ զրույցի ընթացքում մենք կհավաստենք Չինաստանի շուրջը կոնսուլտացիաների գործադրումը Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության եւ ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտի միջեւ»,- հայտարարել Է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԵՄ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները