Ֆրանսիայում ուսուցչին սպանած մարդը կապ է պահպանել Իդլիբից ժամանած զինյալի հետ

19:26   22 Հոկտեմբեր 2020    225

Ահաբեկիչը, որ Ֆրանսիայի Կոնֆլանս-Սենտ-Օնորին քաղաքում ուսուցչի էր գլխատել, շփվել է Սիրիայից ժամանած ռուսախոս զինյալի հետ՝ հայտնում է Figaro թերթը:

Նշվում է, որ այդ ջիհադիստի ինքնությունը դեռ պարզված չէ: Նրա ինտերնետային արձանագրության հասցեն ցույց է տալիս, որ նա գտնվում է Իդլիբում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Լրատվամիջոցները հայտնում են նաև, որ ծնունդով Ռուսաստանից Աբդուլախ Անզորովը հոկտեմբերի 16-ին վատ ռուսերենով աուդիոհաղորդագրություն է տեղադրել սոցցանցերում՝ պատմության ուսուցչի լուսանկարը հրապարակելուց հետո: Ձայնագրության մեջ տղամարդը հայտարարում է, որ ինքը «վրեժ է լուծել մարգարեի համար»։

Անզորովը նաև ռուսերեն լեզվով հիշատակել է ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպությունը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները