Բանկիրը նախազգուշացրել է «տնտեսական համավարակի» վտանգի մասին COVID-19-ի պատճառով

19:51   22 Հոկտեմբեր 2020    233

Կարեւոր է հաղթահարել COVID-19 կորոնավիրուսի համավարակը` առանց մեկ այլ` տնտեսական համավարակի հրահրման, հայտարարել է Banca Intesa-ի տնօրենների խորհրդի նախագահ Անտոնիո Ֆալիկոն, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:

«Մենք չենք կարող թույլ տալ, որպեսզի մեր առողջությանը հարվածած համավարակի նկատմամբ հաղթանակը մեզ մեկ այլ` տնտեսական համավարակ արժենա»,- ասել է նա` ելույթ ունենալով Եվրասիական տնտեսական ֆորումին Վերոնայում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ֆալիկոն կարեւորել է մշակութային կյանքի եւ կրթական համակարգի պահպանման կարեւորությունը, որոնք տուժում են COVID-19-ի պատճառով ամբողջ աշխարհում կիրառվող սահմանափակումներից: «Մենք պետք է խուսափենք համաշխարհային սոցիալական աղետից»,- շեշտել է նա:

Նրա կարծիքով` իրավիճակը, երբ տեխնոլոգիաները, այդ թվում` կապի ոլորտում, փոխարինում են մարդկանց սովորական շփմանը, կարող է իրականության զգացողության կորստի հանգեցնել մարդկության մոտ: «Մեր իրականության որոշակի սիմուլյացիա է ստացվում: Սակայն այդ սիմուլյացիայում իրողությունները տեսանելի չեն»,- ասել է Ֆալիկոն:

Նա նաեւ նախազգուշացրել է, որ COVID-19-ի համավարակն ամենայն հավանականությամբ մեծապես կփոխի ուժերի հավասարակշռությունն աշխարհաքաղաքական հարթակում: «Դեռ պարզ չէ, թե կոնկրետ ինչ փոփոխություններ կլինեն դրանք»,- նշել է Ֆալիկոն:

Hayatsk.info

Հեշթեգներ: COVID-19  


Վերնագիրի այլ պիտակները