Պեսկովն ասել է, թե որ դեպքում Թուրքիան կարող է մասնակցել ԼՂ հակամարտության կարգավորմանը

20:08   22 Հոկտեմբեր 2020    377

ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Թուրքիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը կարող է միանալ միայն Ադրբեջանի և Հայաստանի համաձայնությամբ:

«Ինչ վերաբերում է երրորդ երկրների մասնակցությանը կարգավորման ներկա ձևաչափերին, դա ամբողջությամբ կախված է հակամարտության մասնակիցների քաղաքական կամքից: Հակամարտության մասնակիցները երկուսն են՝ Ադրբեջանը և Հայաստանը: Եվ հակամարտության կարգավորմանը մասնակցելն ու որպես միջնորդ հանդես գալը կամ ձևաչափերին ներգրավվելը հնարավոր է միայն երկու կողմերի համաձայնությամբ»,- Ведомости-ի փոխանցմամբ՝ ասել է Պեսկովը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պեսկով  


Վերնագիրի այլ պիտակները