Պուտին. «Ես օրվա մեջ մի քանի անգամ կապ եմ հաստատում Ալիևի և Փաշինյանի հետ»

20:40   22 Հոկտեմբեր 2020    784

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» ակումբի առցանց հանդիպմանը պատասխանել է ԼՂ-ի հակամարտության վերաբերյալ հարցին:

Hayatsk.info-ի փոխանցմամբ ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Հարցին ի պատասխան ՝ Պուտինն ասաց. «Մենք միշտ ունեցել ենք հատուկ հարաբերություններ ոչ միայն Հայաստանի, այլ նաև Ադրբեջանի հետ: Մեզ համար և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը հավասար գործընկերներ են: Մենք ցանկանում ենք հավասար հարաբերություններ կառուցել այս երկրներից յուրաքանչյուրի հետ: Մենք շատ սերտ հարաբերություններ ունենք Ադրբեջանի հետ»:

Գործակալության տվյալներով ՝ Ռուսաստանի ղեկավարը նշել է նաեւ, որ ինքը օրը մի քանի անգամ կապ է հաստատում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները