Մեծ Բրիտանիայում ակտիվիստը բարձրացել է Բիգ Բենի վրա՝ բողոքելով COVID-19-ի նոր սահմանափակումների դեմ

20:47   22 Հոկտեմբեր 2020    260

Մեծ Բրիտանիայի հյուսիսում բրիտանական իշխանությունների կիրառած նոր սահմանափակումների դեմ բողոքող ակտիվիստը բարձրացել է Լոնդոնի Եղիսաբեթ աշտարակը, որտեղ գտնվում է ամենահայտնի Բիգ Բեն ժամացույցը։ Հաղորդում է ria.ru-ն:

Վեստմինստերի ոստիկանությունը հայտնել է, որ 60-ն անց մի տղամարդ աշտարակին է հայտնվել առավոտյան 7։50-ին և փայտե կառուցատարրերի վրա մնացել առնվազն երկու ժամ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բարձրանալով աշտարակի փայտամածի վրա՝ տղամարդը երկու պաստառ է տեղադրել, որոնցից մեկի վրա գրել է՝ «Երկրի հյուսիսում 3-րդ մակարդակի լոքդաուն չի կարող լինել, քանի դեռ տարածաշրջանին 2 միլիարդ ֆունտ չի հատկացվել»։

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեծ-Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները