Ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին գործակալ Սնոուդենը ՌԴ-ում անժամկետ կացության թույլտվություն է ստացել

20:49   22 Հոկտեմբեր 2020    252

ԱՄՆ Կենտրոնական հետախուզության վարչության նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենը ՌԴ-ի տարածքում անժամկետ բնակության թույլտվություն է ստացել:

Այս մասին հայտարարել է նրա փաստաբան Անատոլի Կուչերենան։ Հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

«Այսօր Ռուսաստանի Դաշնության միգրացիոն ծառայությունները Սնոուդենին անորոշ ժամկետով շնորհել են կացության թույլտվության իրավունք»,- գործակալությանը տված հարցազրույցում նշել է նրա փաստաբանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հիշեցնենք, Ռուսաստանը Սնոուդենին ժամանակավոր ապաստան է տրամադրել 2013-ին՝ պայմանով, որ նա դադարեցնի իր գործունեությունն ընդդեմ Միացյալ Նահանգների: Ավելի վաղ ԿՀՎ նախկին աշխատակիցը մի շարք գաղտնի նյութեր էր փոխանցել ամերիկյան լրատվամիջոցներին՝ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետախուզական ծառայությունների վերահսկման ծրագրերի վերաբերյալ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Էդվարդ-Սնոուդեն  


Վերնագիրի այլ պիտակները