Թաիլանդի կառավարությունը վերացրել է արտակարգ դրությունը

23:40   22 Հոկտեմբեր 2020    291

Թաիլանդի կառավարությունը չեղյալ է հայտարարել անցյալ շաբաթ Բանգկոկի համար հայտարարված արտակարգ դրությունը` ժողովրդավարական բարեփոխումների օգտին ուսանողների կողմից անկացվող բողոքի ցույցերը զսպելու համար, փոխանցում է AP-ն:

Հրամանագրով արգելվում էին հանրային հավաքները չորս մարդուց ավել խմբերով, եւ, ի թիվս այլ միջոցառումների, թույլատրվում էր գրաքննությունը ԶԼՄ-ների նկատմամբ: Ընդդիմադիր կուսակցությունը եւ մի խումբ ուսանողներ բողոքարկել էին այն դատարանում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հինգշաբթի կեսօրին ուժի մեջ մտած արտակարգ դրության հրամանագրի չեղարկման մասին հրամանագրում ասվում էր, որ իրավիճակը մեղմացել է եւ այժմ կարող է կարգավորվել գործող օրենքներով:

Վարչապետ Պրայութ Չան-օչան ելույթ ունեցավ ազգային հեռուստատեսության եթերում` կոչ անելով ցուցարարներին թուլացնել քաղաքական լարվածությունը, եւ խոստացավ վերացնել արտակարգ դրությունը:

«Ես կանեմ այս իրավիճակի ապասրմանն ուղղված առաջին քայլը,- ասաց նա:- Ես ներկայումս պատրաստվում եմ վերացնել արտակարգ դրությունը Բանգկոկում եւ դա կանեմ անմիջապես, եթե բռնության կիրառմամբ միջադեպեր չլինեն»:

Բողոքի ակցիայի մասնակիցները ավելի ժողովրդավարական սահմանադրություն եւ միապետության բարեփոխումներ են պահանջում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թաիլանդ  


Վերնագիրի այլ պիտակները