Գիտնականները պարզել են, որ դիմակ կրելը կարող է 80 տոկոսով նվազեցնել կորոնավիրուսով վարկման սպառնալիքը

01:06   23 Հոկտեմբեր 2020    293

Վիրաբուժական դիմակները թույլ են տալիս որոշ դեպքերում նույնիսկ 80 տոկոսով նվազեցնել օրգանիզմում կորոնավիրուսի հայտնվելու սպառնալիքը, սակայն վտանգը մինչեւ վերջ չեն վերացնում:

Դա ցույց է տվել եզակի գիտափորձը, որը կատարվել է Տոկիոյի համալսարանին կից Բժշկական ինստիտուտում, հոկտեմբերի 22-ին հաղորդել է Ճապոնիայի NHK հեռուստաալիքը։

Մասնագետները մեկուսացված տարածությունում 50 սանտիմետր հեռավորությամբ տեղադրել են մանեկենների գլուխներ՝ տվիչներով: Նրանցից մեկը շնչել է շրջապատող օդը, իսկ երկրորդը հազ նմանակելով՝ կորոնավիրուս է արտանետել թքի հետ:

Կորոնավիրուսի կլանումը շնչող գլխի կողմից 17 տոկոսով կրճատվել է կտորից դիմակի դեպքում եւ 47 տոկոսով՝ սովորական բժշկական եռաշերտ դիմակի կիրառման դեպքում: N95 տիպի մասնագիտացված շնչադիմակը կորոնավիրուսի կլանումը կրճատել է 79 տոկոսով:

Իսկ եթե կտորից կամ բժշկական դիմակը հագցվել է կորոնավիրուս արտանետող գլխին, ապա առանց դիմակի շնչող գլխի կողմից կլանումը նվազել է ավելի քան 70 տոկոսով:

Բբժշկական դիմակների կիրառումը երկու մանեկենների վրա օրգանիզմում վիրուսների կլանվող քանակությունը կրճատել է 80 տոկոսով, սակայն լիովին չի վերացրել վարակման սպառնալիքը: Կորոնավիրուսի կիրառմամբ այսպիսի գիտափորձ կատարվել է առաջին ագամ, լրագրողներին պատմել է հետազոտողների խմբի ղեկավար պրոֆեսոր Յոսիհիրո Կավաոկան:

«Մեր փորձերը ցույց տվեցին,- նշել է նա,- որ համավարակի շրջանում դիմակ կրելը շատ կարեւոր է, սակայն պետք չէ չափազանց հավատալ դրանց:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գիտնականներ  


Վերնագիրի այլ պիտակները